Հոկտեմբերի 11-ին Երևանում փողոցներ են փակվելու

Նշվում է, որ Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ սահմանափակումները գործելու են առավոտյան ժամը 09։00-ից մինչև 15.00-ն։ Այս ժամանակահատվածում մասնակի կամ ամբողջությամբ փակ են լինելու Ծիծեռնակաբերդի խճուղին, Բրազիլիայի, Ուրուգվայի հրապարակները, Իսակովի պողոտան, Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի պողոտան, Աթենքի, Պարոնյան, Պռոշյան, Արգիշտի, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի, Իտալիայի, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Թումանյան, Աբովյան, Արամի փողոցները, Հանրապետության հրապարակը։

Leave a comment