Եթե անգամ մեկ ժամից ՌԴ շուկան բացվի, Հայաստանը կշարունակի դիվերսիֆիկացիան. Փաշինյան

Բաժանորդագրվել

ՀՀ վարչապետը վստահեցրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Եթե անգամ ռուսական շուկան մեկ ժամից բացվի, Հայաստանը կշարունակի շուկաների դիվերսիֆիկացիան: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պահանջ։

Այնուհետև, լրագրողը հետաքրքրվեց` սահմանափակումների ուղղությամբ ՀՀ իշխանություններն ի՞նչ քայլեր են իրականացնում և այս հարցում Հայաստանը ՌԴ–ից ի՞նչ է ակնկալում։

«Եթե հենց հիմա` մեկ ժամից, ռուսական շուկան 100 տոկոս բացվի, միևնույնն է` մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսիֆիկացիան տեղի ունենա, որպեսզ նման իրավիճակներից մենք մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»,– ընդգծեց Փաշինյանը։

Նա ավելացրեց` եթե Ռուսաստանի համապատասխան կառույցները մտահոգություն ունեն, հայկական կողմը թափանցիկ է և ասում է՝ եկեք, մեզ հետ ստուգեք:

Leave a comment