Պեսկովը հերքել է Պուտինի և ռեփեր Քանյե Ուեսթի հանդիպման հնարավորությունը․ այլ հայտարարություններ

Կիեւի դիրքորոշման պատճառով Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ լավատեսության հիմքեր ներկայումս չկան, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

– Վիտկոֆի և Քուշների՝ Ռուսաստան այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս հայտնի չեն։

– Ռուսաստանը գնահատում է բոլոր այն երկրների ջանքերը, որոնք անկեղծորեն ցանկանում են ներդրում ունենալ ուկրաինական կարգավորման գործում, բայց դրանցից դեռ քիչ կան։

– Պեսկովը հերքել է Պուտինի և ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի հանդիպման հնարավորությունը. «Խղճացեք, դա մեր թեման չէ»։

Leave a comment