Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը

Բռնցքամարտի տղամարդկանց և կանանց Հայաստանի հավաքականները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը։

Այս օրերին 26 բռնցքամարտիկներ երկշաբաթյա ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը կայանալու է սեպտեմբերի 15-27-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Մասնակցելու են շուրջ 600 բռնցքամարտիկներ 52 երկրից:

Leave a comment