Տիգրանաշենը զիջել–չզիջելու բանավեճի փոխարեն «Ուժեղ Հայաստանն» այլընտրանք է առաջարկում

https://arm.sputniknews.ru/20261015/tigranasheny-zijelchzijelu-banavetshi-pvokharen-uzhegh-hajastann-ajlyntranq-e-arajarkum-108167936.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0c/108006380_90:0:1511:1066_1920x0_80_0_0_0b0ceae4f47457b5954f33f04909c150.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գառնիկ դավթյան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ադրբեջան

գառնիկ դավթյան, տիգրանաշեն, «ուժեղ հայաստան» կուսակցություն, հայաստան, ադրբեջան

Բաժանորդագրվել

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Տիգրանաշենի հարցում առաջարկում է ելնել այս պահին առկա իրողություններից։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին զիջել–չզիջելու շուրջ ծավալվող բանավեճերի փոխարեն «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն առաջարկում է այլընտրանքային լուծում` զարգացման ծրագրերի տեսքով։ Sputnik Արմենիայի եթերում ասում է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

«Մենք ոչ թե ասում ենք` Տիգրանաշենը հայկական է, կամ` ինչ իրավունքով եք տալիս, Սահմանադրություն եք խախտում, ապօրինություններ եք անում և այն, այլ ռեալ լուծում ենք առաջարկում։ Եվ լուծման լավագույն տարբերակը մեր պատկերացմամբ և մոտեցմամբ` դա զարգացման ծրագրեր անելն է հենց Տիգրանաշենում։ Ու այստեղ խնդիրն այն չէ, թե ժամանակին այդ քարտեզը քանի անգամ է փոխվել, քանի անգամ է այն մերը եղել, մերը չի եղել։ Ըտենց որ շատ հետ գնանք, ստացվում է` Տիգրան Մեծի ժամանակաշրջան ենք հասնում»,– ասում է Դավթյանը։

Ընդդիմադիր պատգամավորն առաջարկում է ելնել այս պահին առկա իրողություններից` հիշեցնելով, որ իշխանական լրատվականներն ու փորձագետները շեշտում էին, որ 1908թ–ի սկզբին ներկայիս Տիգրանաշենի տարածքը բնակեցված չի եղել, այսինքն` նաև հայկական չի եղել։

«Բայց այս ժամանակահատվածում շատ բան է փոխվել` տարածքների և սահմանների մասով։ Մենք 1991թ–ի անկախացումից ի վեր անդամակցել ենք շատ-շատ միջազգային կազմակերպությունների, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետությունների տարածքային ամբողջականությունը հարգվում է, ինքնիշխանությունը` նույնպես»,– ասում է Դավթյանը։

Պատգամվորը հիշեցնում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի օրերս արված հայտարարությունը` ՀՀ օկուպացված ինքիշխան տարածքների մասին։ Դրանում մասնավորապես ասվում էր, որ Ադրբեջանի օրենսդիր մարմինը դեմ է մոտ 241 քառ կմ տարածքը որպես Ադրբեջանի կողմից օկուպացված ներկայացնելուն։ Նշվում է, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, բայց երկու երկրների միջև սահմանի որոշումը սահմանազատման գործընթացի առարկա է, և որ այդ հարցերը պետք է լուծվեն գործող մեխանիզմների հիման վրա և ոչ միակողմանի գնահատականների։

«Ես այս տեքստից մի բան եմ հասկանում. իրենք պարզ ասում են, որ այն տարածքներից, որոնք օկուպացրել են, մենք պետք է ձեռք քաշենք, և որ այդտեղ իրենք տեսնում են միակողմանի մեկնաբանություն, և դեռ պետք է սահմանագծում անեն։ Բայց խաղաղություն ասվածը միայն ինչ ուզեն տաս վիճակը չէ։ Դա շատ մեծ ընկալում է` ժողովուրդների համակեցություն, տնտեսական առևտրի հնարվորություններ և սահմանափակումներ, որպեսզի կուլ չտա քո տնտեսությունը»,– ասում է Դավթյանը։

Իրական խաղաղության կողմնակից լինելով հանդերձ, նրա բնորոշմամբ, մարդը պիտի կույր լինի, որ ադրբեջանական կողմի այս հայտարարությունները չնկատի։

«Այդ մարդը, իմ խորին համոզմամբ, ունի խնդիր ադրբեջանական պահանջներին «չէ» չասելու, այսինքն` չի կարողանում ասել «չէ»։ Մարդը պարտվել է, մոլորեցրել է, խաբել է ժողովրդին, ընտրությունները կեղծել է, հիմա էլ ասում է. «Ես պիսի պայմանավորվածությունները պահեմ»։ Ժողովուրդը նախ իրեն ձայն չի տվել Տիգրանաշենը հանձնելու համար, ինքը դրա մասին չի խոսել։ Հիմա փաստի առաջ է կանգնեցնում»,– ասում է Դավթյանը` հիշեցնելով, որ Փաշինյանը չի կարող ՀՀ որևէ տարածք տալ այլ պետության առանց հանրաքվեի։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին անկլավի տարածքը չի մտնում Հայաստանի Հանրապետության տարածքի մեջ, Իսկ Տիգրանաշենը պարբերաբար անվանում է ադրբեջանական տեղանունով։

Տիգրանաշենը ռազմավարական նշանակություն ունի ՀՀ–ի համար. այդ հատվածով է անցնում Երևանը և Հայաստանի հյուսիսային շրջանները Վայոց Ձորի և Սյունիքի մարզերին կապող մայրուղին: Նշված ճանապարհն օգտագործվում է նաև Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար։

Leave a comment