Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով


Օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան, 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։


Օդի ջերմաստիճանը օգոստոսի 23-24-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:


Երևանում օգոստոսի 20-ին՝ կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Leave a comment