Արուսյակ Մանավազյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց․ ՔՊ-ն կընտրի միայն «Հայաստան» խմբակցությա՞ն թեկնածուին

«Հաշվիչ հանձնաժողովը կհայտնի արդյունքները, դրանից հետո կխոսենք։ Եկեք սպասենք»,-հարցին՝ ճի՞շտ են տեղեկությունները, որ ՔՊ-ն պատրաստվում է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրած 4 թեկնածուներից ընտրել միայն «Հայաստան» խմբակցության կողմից Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրված Լիլիթ Գալստյանին, այսպես պատասխանեց ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։

Հարցին՝ փաստորեն ոչ հաստատում, ոչ հերքո՞ւմ եք այս տեղեկությունները, նա պատասխանեց․ «Ես ոչ հաստատում, ոչ հերքում եմ ցանկացած այլ տեղեկություն, քանի ԱԺ հաշվիչ հաձնաժողովը չի հայտարարել արդյունքները»։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment