Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով

ՀՀ կառավարությունից հայտնում են, որ 2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը գերազանցել է 516 մլն դոլարը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 287 մլն դոլարի դիմաց։

«2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ դեպի ԵՄ արտահանման ծավալը գերազանցել է 516 միլիոն դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (շուրջ 287 միլիոն դոլար) բարձր է ավելի քան 80 տոկոսով:

2026 թվականի առաջին կիսամյակում դեպի ԵՄ արտահանումը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (մոտ 301 միլիոն դոլար) աճել է ավելի քան 71%-ով»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment