Հունիսի 23-ը՝ Հանրային ծառայողի օր (PAN.am)

Հայաստանում հունիսի 23-ը սահմանվելու է որպես Հանրային ծառայողի օր, սակայն այն աշխատանքային է լինելու։ Նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Նախաձեռնության հեղինակները հիմնավորել են, որ դրա նպատակն է արժևորել հանրային ծառայողների աշխատանքն ու ներդրումը, ինչպես նաև շեշտադրել հանրային ծառայության համակարգի միասնականությունը։

Հիմնավորման համաձայն՝ այդ օրը պետք է դառնա հանրային ծառայողների մասնագիտական գործունեությունն ու աշխատանքն արժևորող խորհրդանշական օր՝ միաժամանակ չխաթարելով պետական կառավարման, հանրային ծառայությունների մատուցման և տնտեսական գործունեության բնականոն ընթացքը։

Leave a comment