«Որևէ այլ թեկնածու չի առաջադրվելու»,- լրագրողների հարցին՝ եթե քաղաքական մեծամասնությունը չընտրի իրենց խմբակցության կողմից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրած Լիլիթ Գալստյանին, այլ թեկնածու կառաջադրե՞ն, այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հարցին՝ եթե չեք առաջադրում այլ թեկնածու, նշանակում է, որ թափո՞ւր եք թողնում այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եթե Լիլիթ Գալստյանը չընտրվի, Աննա Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե Լիլիթ Գալստյանին չընտրեն, նշանակում է, որ իրենք չեն ուզում՝ այդ հանձնաժողովի նախագահը լինի ընդդիմադիր ներկայացուցիչ։ Խնդիրն անձի մեջ չէ, նշանակում է՝ քաղաքական դիրքավորում ունի իշխող մեծամասնությունը։ Այդ պատճառով է, որ մենք մտածում ենք՝ թեկնածուի փոփոխության հարց այստեղ քննարկվել չի կարող»։
Աննա Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ չեն մասնակցելու ՔՊ խմբակցության կողմից առաջադրված ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությանը։
ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: