Ծանր վիճակում էր. 7 զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը պայմանագրային զինծառայող է

https://arm.sputniknews.ru/20260820/tsanr-vitshakum-er-7-zinvvornerin-vraerti-entarkats-varvordy-pajmanagrajin-zintsarajvogh-e–105924935.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/07/0e/28278952_88:0:1511:1067_1920x0_80_0_0_ed2fd3e712e58ef445267d8b2dda3f52.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վրաերթ, զինվոր

վրաերթ, զինվոր

Բաժանորդագրվել

Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում՝ Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին, 7 զինծառայողներին (ավելի վաղ նշվում էր 6-ի մասին-խմբ.) վրաերթի ենթարկած «ԳԱԶ-53» մակնիշի բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող և 3 անչափահաս երեխաների հայր։ Նա եղել է իր սեփական բեռնատարով, որն օգտագործում է գյուղատնտեսական աշխատանքների համար։ Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։

«Այդ մեքենաները տարվա մեջ կարող է մեկ ամիս շահագործվեն․ գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ իրենց խոտը դաշտից բերում են տուն, կանգնեցնում են մեքենան, մեկ էլ հաջորդ տարի այդ ժամանակ է շահագործվում»,- պատմել է Մկրտչյանը։

Մեքենան, հիշեցնենք, եղել է առանց պետհամարանիշի։ Ըստ ArmLur.am–ի՝ իրավապահները պարզել են, որ այն պիտանի չի եղել շահագործման։ Վարորդը ձերբակալված է, նա վարորդական վկայական չունի։

Գյուղապետի փոխանցմամբ՝ ճանապարհը նոր կառուցված է ու ասֆալտապատ, բայց վրաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազալցակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել, երբ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վրաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։

Վարչական ղեկավարի խոսքով՝ վարորդը սթափ վիճակում է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։

«Ես դեպքի վայրում եմ եղել։ Ես անմիջապես տեսել եմ, լացում էր, գոռում էր, շատ ծանր վիճակում էր»,- պատմել է գյուղապետը։

Հիշեցնենք, որ վրաերթի հետևանքով մահացել է զինծառայող Սուրեն Վարդանյանը, իսկ մյուս վիրավոր զինծառայողները տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, երկուսի վիճակը դեպքից հետո ծանր է գնահատվում, ունեն կոտրվածքներ։

Leave a comment