Ադրբեջանով Հայաստան բեռ կուղարկվի

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի ևս մեկ բեռ։ Այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնում է ցորենով լի 39 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 2725 տոննա քաշով։

Մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ավելի քան 44,000 տոննա հացահատիկ, մոտ 9,000 տոննա պարարտանյութ, 1,136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։

Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ 15,000 տոննա դիզելային վառելիք և մոտ 5,000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Leave a comment