Իրանն ուզում է արագացնել ենթակառուցվածքային նախագծերը Ռուսաստանի հետ. դեսպան

https://arm.sputniknews.ru/20260820/irann-uzum-e-aragacnel-entakarucvatsqajin-nakhagtsery-rusastani-het-despan-105923826.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/01/0d/84716882_117:0:1552:1076_1920x0_80_0_0_27f2dc1c886cbd0c9ae4e05f32db3575.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, դեսպան

իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, դեսպան

Բաժանորդագրվել

Թեհրանը և Մոսկվան բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ, նշել է դիվանագետը։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Իրանը ցանկանում է արագացնել Ռուսաստանի հետ համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը իրավիճակի կայունացումից հետո, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Մարտի կեսերին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային Իրանի հետ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության ֆոնին հայտարարել է Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի իրականացման հարցում հնարավոր դադարի մասին։ Սակայն ավելի ուշ Մոսկվան և Թեհրանը հաստատեցին իրենց տրամադրվածությունը դրանք իրականացնելու համար։ Հակամարտությունը շարունակում է մնալ չկարգավորված, չնայած Իրանի և ԱՄՆ-ի միջև ակտիվ ռազմական գործողությունների բացակայությանը։

«Ներկայիս իրավիճակում երկու կողմերի միջև շփումները շարունակվում են, և մեր նպատակն է շարունակել համատեղ նախագծերը և արագացնել դրանց իրականացումը իրավիճակի կայունացումից հետո։ Օրինակ, աշխատանքները շարունակվում են «Բուշեր» ատոմակայանի մասով», – ասել է դեսպանը։

Նրա խոսքով` Իրանը և Ռուսաստանը այժմ բանակցություններ են վարում և գործնական քայլեր են ձեռնարկում մի շարք ենթակառուցվածքային և տնտեսական նախագծերի վերաբերյալ։

Դեսպանը հավելել է, որ դրանցից ամենակարևորը Ռեշտ-Աստարա երկաթուղային նախագիծն է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, որի իրականացման պայմանագրի վերաբերյալ կողմերը համաձայնության են եկել, նախատեսվում է դրա ստորագրումը: Նա նաև նշել է, որ կողմերը բանակցություններ են ունեցել էներգետիկ համագործակցության զարգացման, այդ թվում՝ Իրան ռուսական գազի փոխադրման և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների վերաբերյալ:

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment