Լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար ու դրանից հետևություններ կարվեն. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Կարևոր եմ համարում երեկվա տեղի ունեցածի հետ կապված մի բան ասել. առհասարակ ինքնահայեցումն իմ կարծիքով քաղաքական գործչի համար պարտադիր ու կարևորագույն բաղադրիչ է, երեկ նորից նայել եմ նիստը, լսել եմ ձեր հնչեցրած մտահոգությունները թե՛ դահլիճում, թե՛ դահլիճից դուրս, առնվազն դրանց տակ որոշակի լեգիտիմություն կար ու դրանից հետևություններ կարվեն»,-ԱԺ նիստում անդրադառնալով օգոստոսի 19-ին ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հետ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը:
Ալեքսանյանը խնդրեց, որ ինքնահայեցումը փոխադարձ լինի. «Վստահ եմ, որ եթե դուք էլ ձեր մասով նայեք, դուք էլ ինքնահայեցման հարց կտեսնեք, կարծում եմ՝ մեր աշխատաքային բնականոն գործունեությունը կկարողանանք վերականգնել»:
Դավիթ Ղազինյանը ևս արձագանքեց. «Որպեսզի երեկվա պես միջադեպեր չլինեն, որ տեղից մեր նյարդերն էլ տեղի չտան և նման խնդիրներ չլինեն, հորդորում եմ նիստը կանոնակարգելու և վարելու հետ կապված նախագահությունն արձագանքի, նման միջադեպեր համոզված եմ՝ չեն լինի»: