Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին

Հասարակություն

19.08.2026 | 22:34

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Վանաձորի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ղեկավար Ն. Լ.-ն: Վերջինս մեղադրվում է կաշառք ստանալու, իրեն վստահված գույքի հափշտակության, փողերի լվացման և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ: Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Ձերբակալվել է նաև նույն ծրագրի փորձագետը, ով մեղադրվում է կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- հայտնում են կոմիտեից:

Նշենք, որ մեր տեղեկություններով ձերբակալված փորձագետը Դավիթ Մելքոնյանն էլ, իսկ Ն.Լ.-ն՝ Նատալյա Լափաուրին: «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` Լափաուրին Վանաձորում և Գյումրիում 4 տարի ղեկավարել է ԵՄ-ի 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը։

Արաքս Մամուլյան

Leave a comment