ՔՊ փակ նիստը թեժ է անցնում. ներսից բարձր ձայներ են լսվում – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության փակ նիստում թեժ իրավիճակ է, ներսից գոռգոռոցի ձայներ են լսվում։ Մասնավորապես, լսելի է ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի ձայնը։

Հիշեցնենք, որ ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրություններին վերաբերող քննարկումներն ավարտվել են, մնացել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Տրդատ Սարգսյանը ամփոփիչ ելույթը։

Այժմ ՔՊ–ում պետք է որոշեն, թե արդյոք հանձնաժողովների նախագահների ընտրությունների քվեարկությունը կազմակերպեն այսօր, թե ոչ։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքել է ԱԺ շենքը, սակայն շենքում է «Հայաստան» խմբակցությունը։

News.am

Leave a comment