ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության

Ռուսաստանը Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ ծրագիր, հայտնում է «Իզվեստիա»-ն՝ Ռոսսելխոզնադզորին հղումով։

«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցների մասին տեղեկություններ, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջները պահպանելու համար», — հայտարարել են գերատեսչությունից։

Մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ կիրառել Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ։

Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը նախկին ծավալով գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները կկարողանա վերականգնել միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափորոշիչները խստորեն պահպանելու դեպքում։

Leave a comment