ՔՊ-ականի նմամ համեմատություն մեկ էլ արել է Ալիևը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրելով ֆшշիզմի մեջ. Վարդանյան

«Երեկ այստեղ իշխանական պատգամավորներից մեկը  Համաշխարհային պատերազմից հետո ֆաշիստական Գերմանիայի և ճապոնիայի գերիներին համեմատեց Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության  և մյուս գերիների հետ։ Այդպիսի համեմատություն և գնահատական մեկ էլ արել է Ալիևը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը մեղադրելով ֆաշիզմի մեջ»,- ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Արցախից բռնագաղթած Արեգա Հովսեփյանին հարցրեց «Հասյատ» խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը։

Նա նկատեց, որ ՔՊ-ականների մեծամասնությունը գիտեն,որ արցախցիները իրենց հողում պայքարել են ազատության և ինքնորոշման համար։«Արցախցիները կռվել են այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն ագրեսիայի են դիմել Արցախի նկատմամբ»,-ասաց Վարդանյանը։

 Ընդդիմադիր պատգամավորը Արեգա Հովսեփյանին հարցրեց, թե չի՞ կարծում, որ ՔՊ-ականները իրենց արադարացնելու համար հաճախ անցնում են մարդկայնության, անմեղսունակության բոլոր սահմանները։

«Համեմամտել Ֆաշիզմի շարքերում կռվածներին և իրենց երկրի ազատության համար կռվածներին, ուղղակի ամենավերջին անմեղսունակությունն է, կամ ավելի շատ վատ բաՆ»,- հայտարարեց Վարդանյանը։

 Արեգա Հովսեփյանը նշեց, որ հենց դա է սկզբունքային, արժեհամակարգային տարբերությոնը, որը կա ընդդիմության և իշխանության միջև։

Leave a comment