Զելենսկիի գրասենյակի ղեկավարի տեղակալի տանը խուզարկություն է․ հայտարարվել է «հանցավոր կազմակերպության բացահայտման» գործողության մասին

Քաղաքականություն

19.08.2026 | 12:18

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (НАБУ)  և Հակակոռուպցիոն մասնագիտացված դատախազությունը (САП) հայտարարել են «հանցավոր կազմակերպության բացահայտման» հատուկ գործողության մասին, որը գործել է Գերագույն ռադայի ներկա և նախկին անդամների ղեկավարությամբ, գրում է Current time-ը։

Հաղորդվում է, որ դրա գործունեությանը մասնակցել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հատուկ գործողության մանրամասները չեն հաղորդվում, չեն բացահայտվում նաև գործում ներգրավված անձանց անունները:

Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հայտարարել է, որ խուզարկություն է իրականացվում նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իրինա Մուդրայայի տանը: Supernova+ տելեգրամյան ալիքը հաղորդում է, որ գործի նյութերում նշված են նաև պատգամավոր Վադիմ Ստոլարը, նախկին պատգամավոր Մաքսիմ Միկիտասը, ինչպես նաև Արդարադատության նախարարության պաշտոնյաներ և «Սենս» բանկի ներկայացուցիչներ:

 

 

 

Leave a comment