ՌԴ-ն Հայաստանից սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց է սպասում․ Ռոսսելխոզնադզոր

Ռուսաստանը սպասում է, որ Հայաստանը սանիտարական ստուգումների վերաբերյալ զեկույց և ԵՏՄ պահանջներին համապատասխանելու հստակ ծրագիր կներկայացնի։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից։

«Ռոսսելխոզնադզորը սպասում է, որ Հայաստանը կտրամադրի իր ուսումնասիրության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ԵՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջներին համապատասխանելու համար Հայաստանի կողմից առաջարկվող գործողությունների ծրագիր»,- նշել են գերատեսչությունից։

Մայիսի սկզբից Ռուսաստանը հայկական բազմաթիվ ապրանքների արտահանման սահմանափակումներ է սահմանել։ Ռուսական կողմը սա մեկնաբանել է, իբր, մի շարք խախտումների հայտնաբերմամբ։

 

 

Leave a comment