https://arm.sputniknews.ru/20260819/hnaravvor-e-pnn-kananc-el-gvortsughi-dirqer-hraparak-105887417.html
Հնարավոր է` ՊՆ–ն կանանց էլ գործուղի դիրքեր. «Հրապարակ»
Հնարավոր է` ՊՆ–ն կանանց էլ գործուղի դիրքեր. «Հրապարակ»
Sputnik Արմենիա
ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ 19.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-19T10:20+0400
2026-08-19T10:20+0400
2026-08-19T10:20+0400
հայաստան
զինվորական
կին
զինծառայող
մահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235792_0:0:1600:900_1920x0_80_0_0_f07091c6d83ab744d2a85fa7f228835d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` ՀՀ պաշտպանության նախարարությունը կին սպաներին ևս գործուղի դիրքեր։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտնեց, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերը նախարարի հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:Ըստ թերթի` բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչ կանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ` զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում:Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/13/27235792_117:0:1317:900_1920x0_80_0_0_33f5202a0e6891071008591f749d8a85.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, զինվորական, կին, զինծառայող, մահ
հայաստան, զինվորական, կին, զինծառայող, մահ
Բաժանորդագրվել
ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Հնարավոր է` ՀՀ պաշտպանության նախարարությունը կին սպաներին ևս գործուղի դիրքեր։ Այս մասին գրում է
«Հրապարակ» թերթը։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտնեց, որ բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում, ՊՆ և ԶՈւ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումներից ձևավորված սպաների խմբերը նախարարի հրամանով կգործուղվեն հերթապահություն իրականացնող զորամասեր՝ տեղում ծառայող սպաներին, ինչպես նաև զորքերում ծառայության կազմակերպմանն աջակցելու նպատակով:
Ըստ թերթի` բարձրաստիճան զինվորականներին գործուղում են սահման, քանի որ բանակում մահվան դեպքերն աննախադեպ շատ են, իսկ պատճառն այն է, որ ոչ կանոնագրային հարաբերություններ են տիրում բանակում, օրինակ` զինվորները դիրքերում քնելու համար «քֆուր են դնում» իրար վրա, ինչից հետո վիճաբանություններ են տեղի ունենում:
«Բարձրաստիճան որոշ զինվորականների արդեն իսկ 1-2 ամսով գործուղել են սահման՝ կարգուկանոն հաստատելու: Մեր աղբյուրը հաղորդում է, որ այս որոշումը վերաբերում է ոչ միայն զինվորական տղամարդկանց, այլև կանանց. կին սպաներին ևս կարող են գործուղել դիրքեր»,– նշում է պարբերականը:
Հիշեցնենք` ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։