Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը. ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260210/tehrann-aknkalum-e-vor-erevann-u-baqun-hashvi-karnen-ir-dirqvorvoshumy-agn-98671283.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, ամն, իսմայիլ բաղայի

իրանի իսլամական հանրապետություն, թրամփի ուղի (tripp), հայաստան, ադրբեջան, ամն, իսմայիլ բաղայի

Բաժանորդագրվել

Դիվանագետի խոսքով՝ Իրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Թեհրանն ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն որոշումներ կայացնելիս հաշվի կառնեն իր դիրքորոշումը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային՝ պատասխանելով տարածաշրջան ԱՄՆ փոխնախագահի այցի մասին հարցին։

Բաղային նշել է, որ Իրանն իր դիրքորոշումը ժամանակին հասցնում է Հայաստանի և Ադրբեջանի ուշադրությանը՝ անկախ նրանից, թե ով և երբ է այցելում այդ երկրներ։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանն աջակցում է հարևան երկրների միջև կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն միևնույն ժամանակ անընդունելի է համարում ցանկացած նախաձեռնություն, որը կարող է վտանգել տարածաշրջանի սահմանները։ Բաղային ընդգծել է, որ նման նախաձեռնությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

«Երկու հարևան պետություններն էլ տեղյակ են այս հարցերի վերաբերյալ Իրանի մոտեցումների և մտահոգությունների մասին։ Մենք ակնկալում ենք, որ ցանկացած որոշում կայացնելիս այդ նկատառումները պատշաճ կերպով հաշվի կառնվեն»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան այցի առանցքային թեմաներից մեկը «Թրամփի ուղին» էր։ Կողմերը վերահաստատել են, որ այս ծրագիրը, խաղաղության հաստատման լուրջ օգուտներից բացի, նաև տարածաշրջանային և գլոբալ նշանակություն կունենա ՝ Արևմուտքից Արևելք անխոչընդոտ հաղորդակցությունների զարգացման միջոցով։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարօրության» (TRIPP) նախագիծը ենթադրում է 43 կիլոմետրանոց երկաթգծի կառուցում, որն առաջին փուլում պետք է կապի Ադրբեջանն ու Նախիջևանը, իսկ հեռանկարում՝ ինտեգրվի «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» միջանցքներին։

Այն նախատեսում է ընկերության ստեղծում ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով, իսկ Հայաստանը վերահսկողության մեխանիզմներ կունենա վերահսկողական մեխանիզմներ սկզբունքային հարցերի վերաբերյալ։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74% բաժնեմաս, Հայաստանին՝ 26% (համաձայնագրի երկարաձգման դեպքում բաժնեմասը մինչև 49% հասցնելու հնարավորությամբ)։

Leave a comment