Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նախարարը գրառում է կատարել սոցցանցում՝ նշելով, որ դիվանագետի հետ ունեցել է հետաքրքիր և բովանդակալից քննարկում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հետագա խորացման հնարավորությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք կարևոր հարցեր։


Մանրամասները՝ տեսանյութում։


Leave a comment