Եվրաինտեգրման հանձնաժողովը չպետք է լինի կառավարության կցորդը․ Արեգա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

18.08.2026 | 19:14

Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանը ներկայացրել է հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ իր սկզբունքային մոտեցումները և քննադատել առկա պասիվությունը։

Հովսեփյանը չթաքցրեց, որ իրենց կուսակցությունն ունի սկզբունքային տարաձայնություններ գործող իշխանության հետ, սակայն շեշտեց ազգային շահի գերակայությունը։
«Երբ խոսքը Հայաստանի Հանրապետության ազգային շահերի մասին է, պետական պատասխանատվությունը պետք է մշտապես գերակայի»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ հանձնաժողովը չպետք է վերածվի միջկուսակցական պայքարի հարթակի։

Թեկնածուն խստորեն քննադատեց հանձնաժողովի նախկին գործունեությունը՝ այն որակելով «պասիվ»։ Նա նշեց, որ ըստ ԱԺ կայքի՝ հանձնաժողովը 2024-2026 թվականների ընթացքում ընդամենը մի քանի նիստ է գումարել։

Հովսեփյանի խոսքով՝ իր գլխավոր առաքելությունը լինելու է խստապահ վերահսկողությունը․ «Հանձնաժողովը այլևս չպիտի լինի գործադիրի կցորդը, այլ պիտի լինի այն կառույցը, որը քայլ առ քայլ, հոդված առ հոդված ստուգելու է կառավարության ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment