https://arm.sputniknews.ru/20260818/barselvona–erevan-chverti-inqnatiry-12-zham-ushacumvov-e-hasel-zvartnvoc-manramasner-105871318.html
Բարսելոնա – Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ
Բարսելոնա – Երևան չվերթի ինքնաթիռը 12 ժամ ուշացումով է հասել «Զվարթնոց». մանրամասներ
Sputnik Արմենիա
Ինքնաթիռը պետք է Երևան հասներ 03։15–ին։ 18.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-18T15:36+0400
2026-08-18T15:36+0400
2026-08-18T15:36+0400
հայաստան
ինքնաթիռ
բարսելոնա
երևան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105870654_0:401:720:806_1920x0_80_0_0_e23fbb8894db282345c9a0cda819b75d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 17–ին նախատեսված Բարսելոնա–Երևան չվերթի ինքնաթիռն ավելի քան 12 ժամ ուշացումով է հասել Երևան. ուղևորներից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ «FlyOne Արմենիա» ավիաընկերության օդանավը մնացել է ամպրոպի ու կարկուտի տակ, ինչի հետևանքով դիմապակու վրա ճաքեր են առաջացել, վնասվել է ինքնաթիռի առաջամասը։«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասաց ուղևորը։Նշենք, որ թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15–ին։Sputnik Արմենիային քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուշացումը եղել է ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։Բարսելոնա–Երևան 3F 232 չվերթը քիչ առաջ բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
բարսելոնա
երևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/12/105870654_0:334:720:874_1920x0_80_0_0_ad5c8c179f72a67f37b929fcacea00ff.jpg.webp
հայաստան, ինքնաթիռ, բարսելոնա, երևան, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, ինքնաթիռ, բարսելոնա, երևան, «զվարթնոց» օդանավակայան
Ինքնաթիռը պետք է Երևան հասներ 03։15–ին։
«Մեզ հայտնեցին, որ այդ ինքնաթիռով չվերթն իրականացնելը խիստ վտանգավոր է, այն պետք է վերանորոգվի, որի համար երկար ժամանակ է պետք։ Ստիպված էինք ավելի քան 6 ժամ սպասել, մինչև Երևանից նոր ինքնաթիռ կգար Բարսելոնա, որով էլ վերադարձանք հայրենիք»,–ասաց ուղևորը։
Նշենք, որ թռիչքը պետք է տեղի ունենար Բարսելոնայի ժամանակով 20։35–ին և Երևան պետք է հասներ Երևանի ժամանակով 03։15–ին։
Sputnik Արմենիային քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ ուշացումը եղել է ինքնաթիռի հետ կապված տեխնիկական խնդրի պատճառով։
Բարսելոնա–Երևան 3F 232 չվերթը քիչ առաջ բարեհաջող վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։