Քաղաքականություն
18.08.2026 | 11:27
Ազգային ժողովում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը հետաքրքրվեց, թե ինչու է ընդդիմությունը հիմա համաձայնում ստանձնել հանձնաժողովի նախագահի պաշտոնը, եթե նախկինում հրաժարվում էր՝ իշխանություններին որակելով «բռնապետեր»։
Մանուկյանը հստակեցրեց, որ իրենց քաղաքական գիծը մնացել է անփոփոխ. «Մեր կյանքում ոչ մի բան չի փոխվել… շարունակելու ենք պայքարել այս իշխանությունների դեմ»։
Նա հավելեց, որ պաշտոններից հրաժարվելը ժամանակին կեցվածք էր՝ ընդդեմ «քաղաքական հաշվեհարդարի»։
Ի պատասխան իշխանության ներկայացուցիչների այն խոսքերին, թե իրենք ընդունում են իրենց սխալները, Մանուկյանը հայտարարեց. «Լա՛վ, որբի գլուխ չի՞ էս երկիրը, որ այսպես խուզելով գնաք ամեն անգամ ասեք՝ վայ, ականջի ծայրից կտրել ենք, կներեք, մյուս անգամ չենք կտրի»։
Նա շեշտեց, որ հենց այդ անդադար սխալների ու դրանցով երկիրը փորձադաշտ դարձնելու պատճառով է ընդդիմությունը պահանջում իշխանության հեռացումը. «Որբի գլուխ չի այս երկիրը, դրա համար ենք ասում՝ գնացե՛ք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան