Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախկին ոստիկանապետ Ա. Հովհաննիսյանին Ռազմական ոստիկանության պետ նշանակելու որոշումը պարզորոշ կերպով ցույց է տալիս, որ գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների, այդ թվում՝ մահվան ելքով միջադեպերի կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը։
Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ ՌՈ համակարգում որևէ կոմպետենտ, բանիմաց, փորձառու կադր չկար, և դրա պատճառով է ընտրությունը կատարվել ոստիկանական կադրային ռեզերվից։
Հիշեցնեմ, որ մեկ այլ նախկին ոստիկանապետ էլ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում է։
Մի խոսքով, իշխանության պատկերացումները զինված ուժերում բարեփոխումների հարցում լրիվ պարզ է՝ և՛ ելքի, և՛ շարունակական տապալումների առումով»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: