https://arm.sputniknews.ru/20260210/tuluzum-pghtsel-en-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-nvirvats-hushardzany-98668647.html
Թուլուզում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Թուլուզում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Sputnik Արմենիա
Խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: 10.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-10T18:52+0400
2026-02-10T18:52+0400
2026-02-10T18:53+0400
ֆրանսիա
հայոց ցեղասպանություն
խաչքար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663177_0:503:675:883_1920x0_80_0_0_8fe4264d4e7821e0ab1d76b22d18aed7.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին X-ում հայտնել է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։«Սա «հիմար քայլ» չէ, այլ լուրջ ոտնձգություն»,– գրել է նա։Չելիքի խոսքով` քաղաքապետարանի լռությունն անթույլատրելի է, մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն:Նա նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: Չելիքն ընդգծել է` անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանն ու պետությունը չեն վերացնում «Գորշ գայլերի» կազմակերպությունները, ինչպիսին OTÜKEN-ն է:Հիշեցնենք` խաչքար-հուշարձանը, որը գտնվում է դ’Արմենի հրապարակում (Հայաստանի հրապարակ), նվիրված է 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին։Հուշարձանը տեղադրվել է 1993 թվականին: Այն Հայաստանի կողմից փոխանցվել Թուլուզ քաղաքին՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է և արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։
ֆրանսիա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663177_0:454:675:960_1920x0_80_0_0_aff32ca7b62bc39b8c0dff02257057ba.jpg.webp
ֆրանսիա, հայոց ցեղասպանություն, խաչքար
ֆրանսիա, հայոց ցեղասպանություն, խաչքար
Խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը:
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին X-ում հայտնել է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։
Inadmissible!
Le monument en mémoire des victimes du génocide des Arméniens de Toulouse a été dégradé.
Un tel acte n’est pas une « bêtise » c’est une attaque grave contre la mémoire.
Face à cela, le silence de la mairie est inacceptable.Les responsables doivent être… pic.twitter.com/o59cqphoDb
— Alice Elvan Çelik (@alice_celk) February 10, 2026
«Սա «հիմար քայլ» չէ, այլ լուրջ ոտնձգություն»,– գրել է նա։
Չելիքի խոսքով` քաղաքապետարանի լռությունն անթույլատրելի է, մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն:
Նա նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: Չելիքն ընդգծել է` անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանն ու պետությունը չեն վերացնում «Գորշ գայլերի» կազմակերպությունները, ինչպիսին OTÜKEN-ն է:
Հիշեցնենք` խաչքար-հուշարձանը, որը գտնվում է դ’Արմենի հրապարակում (Հայաստանի հրապարակ), նվիրված է 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին։
Հուշարձանը տեղադրվել է 1993 թվականին: Այն Հայաստանի կողմից փոխանցվել Թուլուզ քաղաքին՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։
Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է և արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։