Թուլուզում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը

https://arm.sputniknews.ru/20260210/tuluzum-pghtsel-en-hajvoc-ceghaspanutjan-zvoheri-hishatakin-nvirvats-hushardzany-98668647.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98663177_0:454:675:960_1920x0_80_0_0_aff32ca7b62bc39b8c0dff02257057ba.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ֆրանսիա, հայոց ցեղասպանություն, խաչքար

ֆրանսիա, հայոց ցեղասպանություն, խաչքար

Բաժանորդագրվել

Խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը:

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik. Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Այս մասին X-ում հայտնել է ֆրանսաբնակ քուրդ ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։

«Սա «հիմար քայլ» չէ, այլ լուրջ ոտնձգություն»,– գրել է նա։

Չելիքի խոսքով` քաղաքապետարանի լռությունն անթույլատրելի է, մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն:

Նա նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: Չելիքն ընդգծել է` անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանն ու պետությունը չեն վերացնում «Գորշ գայլերի» կազմակերպությունները, ինչպիսին OTÜKEN-ն է:

Հիշեցնենք` խաչքար-հուշարձանը, որը գտնվում է դ’Արմենի հրապարակում (Հայաստանի հրապարակ), նվիրված է 1915 թվականին զոհված 1,5 միլիոն հայերի հիշատակին։

Հուշարձանը տեղադրվել է 1993 թվականին: Այն Հայաստանի կողմից փոխանցվել Թուլուզ քաղաքին՝ ի նշան երախտագիտության 1988 թվականի երկրաշարժից հետո ցուցաբերված աջակցության համար։ Ավելի ուշ՝ 2015 թվականին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հուշարձանին ավելացվել է հուշատախտակ։

Այս վայրը հիշատակի խորհրդանիշ է և արտացոլում է ինչպես Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, այնպես էլ երկրում հայկական համայնքի բազմամյա ներկայությունը։

Leave a comment