https://arm.sputniknews.ru/20260817/hhn-u-hndkastany-khvoracnum-en-hamagvortsakcutjuny-pashtpanakan-ardjunaberutjan-volvortum-105854818.html
Հայաստանը և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցությունը
Հայաստանը և Հնդկաստանը խորացնում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում գործակցությունը
Sputnik Արմենիա
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T21:45+0400
2026-08-17T21:45+0400
2026-08-17T22:07+0400
հայաստան
հնդկաստան
հուշագիր
հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105854401_0:107:2048:1259_1920x0_80_0_0_c6672e7da43fa7a71c8d9e3ce67b11ff.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Հայաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ինչպես հայտնում է ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, այսօր նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։Հանդիպման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։Հայաստանի ու Հնդկաստանի զինված ուժերն այսուհետ կհամագործակցեն նոր ձևաչափով
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/11/105854401_114:0:1935:1366_1920x0_80_0_0_ef97438e987673bf058e001282f74726.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հնդկաստան, հուշագիր, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
հայաստան, հնդկաստան, հուշագիր, հհ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
21:45 17.08.2026 (Թարմացված է: 22:07 17.08.2026)
Բաժանորդագրվել
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Հայաստանն ու Հնդկաստանը խորացնում են համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Ինչպես հայտնում է
ԲՏԱ նախարարության մամուլի ծառայությունը, այսօր նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև «Պաշտպանական արդյունաբերության ոլորտում հետազոտության, զարգացման, նորարարության և համատեղ արտադրության համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
«Փաստաթղթով կողմերն ամրագրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում փոխշահավետ համագործակցության խորացման ուղղությունները՝ ներառյալ համատեղ գիտահետազոտական, նախագծային և նորարարական ծրագրերի իրականացումը, պաշտպանական տեխնոլոգիաների ստարտափների և ինկուբատորների զարգացումը, ինչպես նաև ոլորտի մասնագետների կարողությունների և փորձի փոխանակման ծրագրերը»,- հայտնում են գերատեսչությունից։
Կողմերը պայմանավորվել են հետագա քայլերի շուրջ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների գործնական իրագործումն ապահովելու նպատակով։