https://arm.sputniknews.ru/20260817/netanjahun-pvordzum-e-tapalel-gazaji-shurj-kargavvorman-janqery-apl-glkhavvor-qartughar-105855758.html
Նեթանյահուն փորձում է տապալել Գազայի շուրջ կարգավորման ջանքերը․ ԱՊԼ գլխավոր քարտուղար
Նեթանյահուն փորձում է տապալել Գազայի շուրջ կարգավորման ջանքերը․ ԱՊԼ գլխավոր քարտուղար
Sputnik Արմենիա
ԱՊԼ գլխավոր քարտուղարը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է միջնորդների առաջարկներին, որոնք նախատեսում են շարժման զինաթափում՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը… 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T22:01+0400
2026-08-17T22:01+0400
2026-08-17T22:01+0400
իսրայել
գազայի հատված
բենիամին նեթանյահու
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_0:22:1600:922_1920x0_80_0_0_b7e3a211face041d15f17c8b58d599d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման միջնորդական ջանքերի հնարավոր տապալման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին։Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է պահպանել ներկայիս դրությունը և ռազմական ներկայությունը անկլավում։Նրա խոսքով՝ դա նշանակում է մարտական գործողությունների շարունակություն, օկուպացիայի գոտու ընդլայնում և հումանիտար ճգնաժամի խորացում։ԱՊԼ գլխավոր քարտուղարը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է միջնորդների առաջարկներին, որոնք նախատեսում են շարժման զինաթափում՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը զուգահեռ, միջազգային կայունացնող ուժերի տեղակայում և Գազայի կառավարման փոխանցում Ազգային կոմիտեին։ Իսրայելը, նրա խոսքով, հրաժարվում է կատարել այդ պայմանավորվածությունները։Ֆահմին ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար։ Նա նաև ողջունել է արաբական և մահմեդական ութ երկրների համատեղ դիրքորոշումը, որոնք դատապարտել են իսրայելական իշխանությունների գործողությունները։Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի զորքը Գազայի հատվածից, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի, և մերժել էր խաղաղության ծրագրի հետագա իրականացման համար առաջարկված ճանապարհային քարտեզը։
իսրայել
գազայի հատված
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100087374_27:0:1450:1067_1920x0_80_0_0_6ba7b32ddd2b98a1094abea598abf97f.jpg.webp
իսրայել, գազայի հատված, բենիամին նեթանյահու
իսրայել, գազայի հատված, բենիամին նեթանյահու
ԱՊԼ գլխավոր քարտուղարը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է միջնորդների առաջարկներին, որոնք նախատեսում են շարժման զինաթափում՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը զուգահեռ։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik. Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման միջնորդական ջանքերի հնարավոր տապալման պատասխանատվությունը կրում է Իսրայելը։ Այս մասին հայտարարել է Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Նաբիլ Ֆահմին։
Նրա խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է պահպանել ներկայիս դրությունը և ռազմական ներկայությունը անկլավում։
«Նեթանյահուն ակնհայտորեն ձգտում է տապալել միջնորդների բոլոր ջանքերը և ամրապնդել գոյություն ունեցող իրադրությունը Գազայի հատվածում»,- հայտարարել է Ֆահմին։
Նրա խոսքով՝ դա նշանակում է մարտական գործողությունների շարունակություն, օկուպացիայի գոտու ընդլայնում և հումանիտար ճգնաժամի խորացում։
ԱՊԼ գլխավոր քարտուղարը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է միջնորդների առաջարկներին, որոնք նախատեսում են շարժման զինաթափում՝ իսրայելական զորքերի դուրսբերմանը զուգահեռ, միջազգային կայունացնող ուժերի տեղակայում և Գազայի կառավարման փոխանցում Ազգային կոմիտեին։ Իսրայելը, նրա խոսքով, հրաժարվում է կատարել այդ պայմանավորվածությունները։
Ֆահմին ԱՄՆ-ին կոչ է արել ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ համաձայնագրի երկրորդ փուլին անցնելու համար։ Նա նաև ողջունել է արաբական և մահմեդական ութ երկրների համատեղ դիրքորոշումը, որոնք դատապարտել են իսրայելական իշխանությունների գործողությունները։
Ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը դուրս չի բերի զորքը Գազայի հատվածից, մինչև ՀԱՄԱՍ-ը լիովին չզինաթափվի, և մերժել էր խաղաղության ծրագրի հետագա իրականացման համար առաջարկված ճանապարհային քարտեզը։