https://arm.sputniknews.ru/20260817/um-beranin-e-ognutjuny-hasel-armavirum-deghdz-artadrvoghnery-sharunakum-en-bvoghvoqel-105853587.html
«Ո՞ւմ բերանին է օգնությունը հասել»․ Արմավիրում դեղձ արտադրողները շարունակում են բողոքել
«Ո՞ւմ բերանին է օգնությունը հասել»․ Արմավիրում դեղձ արտադրողները շարունակում են բողոքել
Sputnik Արմենիա
Մինչ մարզպետը խնդիրը լուծված է համարում, գյուղացիներն ասում են՝ գլխների տակ փափուկ բարձ են դնում։ 17.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-17T21:11+0400
2026-08-17T21:11+0400
2026-08-17T21:11+0400
հայաստան
արմավիր
գյուղացի
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում են, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս չրագործներին, արտահանողներին, բայց իրենց դրանից օգնություն չկա։Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիր խոշորացված համայնքի բնակիչներն էին փակել Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։ Պայմանավորվել էին երեկոյան կրկին հավաքվել, մարզպետ Վահրամ Խաչատրյանն էլ խոստացել էր հանդիպման գալ խնդրի լուծման առաջարկներով։Խաչատրյանի հետ շուրջ 10 չրագործներ եկան, որոնց կառավարությունը սուբսիդավորում է տալիս դեղձի մթերման համար։«Արտահանողը կա, չիր արտադրողը մթերելու ա, գործարանները մթերելու են, այսինքն՝ ապրանքդ չի մնալու, ապրանքի գինը թելադրում ա շուկան»,- գյուղացիների հետ հանդիպմանը ասաց մարզպետը։Գյուղացիները հակադարձեցին՝ գործարանն այս պահին 30 դրամով է մթերում, «ֆուռերը»՝ 100 դրամով։Նրանք պահանջում են իրենց էլ սուբսիդավորում տալ, որ վնասով դուրս չգան։«Էդ օգնությունից որ մի գյուղացու բերանի՞ն է հասել»,– ասաց գյուղացիներից մեկը։«Քո՛, հենց քո՛։ Սա բոլորի համար է արվում»,– պատասխանեց մարզպետը։Գյուղացիներից մեկը նշեց՝ չրագործի հետ քննարկել է, 170 դրամով պատրաստ են մթերել, բայց՝ սահմանափակ քանակով։«Ես ունեմ 20 տոննանոց դեղձի այգի, ինքը 5 տոննան տանում ա, էն մնացած 15 տոննան էլ ֆուռը 100 դրամով ա տանելու»,- ասաց նա։Մարզպետը վստահ է, որ եթե մրցակցություն լինի, բեռնատարներն էլ 100 դրամով չեն տանի։ Նա պնդեց, որ պետությունը մրցակցության համար ամեն ջանք գործադրում է։Խաչատրյանն առաջարկեց գնալ, չրագործների հետ գնի շուրջ պայմանավորվել։«Եթե կարողանաք 300-ով պայմանավորվել, ես մենակ ուրախ եմ»,- նշեց մարզպետը։ Հավելեց՝ կառավարության խնդիրն էր քայլեր ձեռնարկել, որ գյուղացու բերքը չփչանա, պայմանավորվել են նաև չրագործների հետ, որ սկսեն մթերել, ավելին առաջարկել չեն կարող։Մարզպետի խոսքով՝ Արմավիրի մարզում ընդհանուր 25 հազար տոննա դեղձ կա, որի կեսը կվաճառվի շուկայում, մյուս կեսն էլ արտահանում կարվի և չրագործները կմթերեն։«Խնդիրը լուծված ա, ես ստեղ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Խաչատրյանը։Մինչ մարզպետը խնդիրը լուծված է համարում, գյուղացիներն ասում են՝ գլխների տակ ընդամենը փափուկ բարձ են դնում, խնդիրը չլուծված է մնում։
արմավիր
2026
Լուրեր
am_HY
հայաստան, արմավիր, գյուղացի
հայաստան, արմավիր, գյուղացի
Մինչ մարզպետը խնդիրը լուծված է համարում, գյուղացիներն ասում են՝ գլխների տակ փափուկ բարձ են դնում։
ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի – Sputnik․ Արմավիրի մարզում դեղձ արտադրող գյուղացիները բողոքում են, որ կառավարությունը սուբսիդավորում է տալիս չրագործներին, արտահանողներին, բայց իրենց դրանից օգնություն չկա։
Խաչատրյանի հետ շուրջ 10 չրագործներ եկան, որոնց կառավարությունը սուբսիդավորում է տալիս դեղձի մթերման համար։
«Արտահանողը կա, չիր արտադրողը մթերելու ա, գործարանները մթերելու են, այսինքն՝ ապրանքդ չի մնալու, ապրանքի գինը թելադրում ա շուկան»,- գյուղացիների հետ հանդիպմանը ասաց մարզպետը։
Գյուղացիները հակադարձեցին՝ գործարանն այս պահին 30 դրամով է մթերում, «ֆուռերը»՝ 100 դրամով։
Նրանք պահանջում են իրենց էլ սուբսիդավորում տալ, որ վնասով դուրս չգան։
«Էդ օգնությունից որ մի գյուղացու բերանի՞ն է հասել»,– ասաց գյուղացիներից մեկը։
«Քո՛, հենց քո՛։ Սա բոլորի համար է արվում»,– պատասխանեց մարզպետը։
Գյուղացիներից մեկը նշեց՝ չրագործի հետ քննարկել է, 170 դրամով պատրաստ են մթերել, բայց՝ սահմանափակ քանակով։
«Ես ունեմ 20 տոննանոց դեղձի այգի, ինքը 5 տոննան տանում ա, էն մնացած 15 տոննան էլ ֆուռը 100 դրամով ա տանելու»,- ասաց նա։
Մարզպետը վստահ է, որ եթե մրցակցություն լինի, բեռնատարներն էլ 100 դրամով չեն տանի։ Նա պնդեց, որ պետությունը մրցակցության համար ամեն ջանք գործադրում է։
Խաչատրյանն առաջարկեց գնալ, չրագործների հետ գնի շուրջ պայմանավորվել։
«Եթե կարողանաք 300-ով պայմանավորվել, ես մենակ ուրախ եմ»,- նշեց մարզպետը։ Հավելեց՝ կառավարության խնդիրն էր քայլեր ձեռնարկել, որ գյուղացու բերքը չփչանա, պայմանավորվել են նաև չրագործների հետ, որ սկսեն մթերել, ավելին առաջարկել չեն կարող։
Մարզպետի խոսքով՝ Արմավիրի մարզում ընդհանուր 25 հազար տոննա դեղձ կա, որի կեսը կվաճառվի շուկայում, մյուս կեսն էլ արտահանում կարվի և չրագործները կմթերեն։
«Խնդիրը լուծված ա, ես ստեղ խնդիր չեմ տեսնում»,- եզրափակեց Խաչատրյանը։
Մինչ մարզպետը խնդիրը լուծված է համարում, գյուղացիներն ասում են՝ գլխների տակ ընդամենը փափուկ բարձ են դնում, խնդիրը չլուծված է մնում։