Ուկրաինան սկսել է սեփական 250 կգ քաշով կառավարվող ավիառումբի՝ «Վիրավնիվատելի» արտադրությունը։ Դրա գործողության շառավիղը 10-ից 130 կմ է, հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի նորարարական գործունեության կենտրոնական վարչության բաժնի ղեկավար Վլադիսլավ Վոլոշինը։
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն արդեն գնել է առաջին խմբաքանակը։ «Մեր նպատակն է հավասարվել ոչ միայն քանակական, այլև որակական առումով և նույնիսկ առավելություն ստանալ թշնամու նկատմամբ», – հայտարարել է Վոլոշինը։
Արժեքը երեք անգամ ցածր է ամերիկյան «JDAM-ER» ռումբից։
Մոդուլը սովորական ռումբերը վերածում է ճշգրիտ կառավարվող ռումբերի։ Ուկրաինան մշակում է մոտ տասը նմանատիպ զենք։ «Վիրավնիվատելը» մշակվել է «DG Industry»-ի կողմից, մշակումը տևել է 17 ամիս։