ՔՊ-ում էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, եկեք այդ դաշտ չմտնենք. Ռուբինյանը՝ Ասլանյանին

ՔՊ-ում էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, եկեք այդ դաշտ չմտնենք. Ռուբինյանը՝ Ասլանյանին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Օդում ինչ-որ լարվածություն եմ զգում, հարկ եմ համարում դրան անդրադառնալ»,-ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Դիմելով ընդդիմությանը՝ Ռուբինյանը նշեց. «Ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ եթե ինչ-որ բանից դժգոհում եք, երևի ինքներդ արժի, որ այդ բանը չանեք: Ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք այստեղ վախենում են բան ասել, բայց գնում են ծածուկ ինչ-որ պոետիկ բաներ են հրապարակում, եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն պետք է պատրաստ լինեք դուք էլ լսել հարուստ պոեզիա: Ես կառաջարկեի պոեզիան թողնել պոետներին և զբաղվել ելույթներով: Եթե ձեզ դուր չի գալիս պոեզիան, զսպեք ձեր միջի պոետներին»:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի ելույթին՝ Ռուբինյանն ասաց. «Շատ լավ է, որ ասում եք՝ պետք է անձնական մաղձը թողնել մի կողմ, բայց ճիշտ լսեցի, որ ասացիք, որ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի նման ելույթներ չունենա, հակառակ դեպքում ստիպված կլինի մտածել իր առողջության մասին: Ճիշտ հասկացա՞, ինչ նկատի ունեիք, դուք բժի՞շկ եք, բժշկական օգնություն եք պատրաստվում ցույց տալ, եթե անցնում ենք այդ դաշտ՝ ձեզ վստահեցնում եմ, որ ՔՊ-ում էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք այդ դաշտ չմտնենք: Առաջարկում եմ անցնել բովանդակային քննարկման, արդեն այս նիստերը վերածվում են հին թվերի «Ալֆրեդի սենյակի»»:

Leave a comment