Բելգորոդի մարզում ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 6 մարդ է զոհվել

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի Վալույսկի շրջանի Կոլոսկովո գյուղի վրա ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով վեց մարդ է զոհվել: Այս մասին օգոստոսի 17-ի առավոտյան հայտարարել է մարզպետի պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաեւը։

Նրա խոսքով՝ չորս մարդ վիրավորվել է, այդ թվում՝ 14-ամյա տղա: Վիրավորներից երկուսին օգնություն է ցուցաբերվել դեպքի վայրում, իսկ երկուսը հոսպիտալացվել են։

Հրետակոծությունը տեղի է ունեցել օգոստոսի 16-ի երեկոյան։

Leave a comment