Պեսկովը մեկնաբանել է Անկարայի՝ միջուկային սպառազինությունների մրցավազքի մասին հայտարարությունները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկարայի կողմից միջուկային սպառազինությունների մրցավազքի վերաբերյալ հայտարարությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերահաստատել է միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ այն անվանելով միջուկային անվտանգության անկյունաքար։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, մեկնաբանելով Իրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը, հայտարարել էր, որ Թուրքիան ստիպված կլինի միանալ միջուկային սպառազինությունների մրցավազքին, եթե տարածաշրջանում որևէ մեկը ձեռք բերի միջուկային զենք։

«Գոյություն ունի չտարածման ռեժիմ, և, իհարկե, դա միջուկային անվտանգության անկյունաքարն է»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությունները։

Leave a comment