Նիկոլ Միքայելյանը 7 գոլի հեղինակ է դարձել Ադրբեջանի թիմի դեմ խաղում

Նիկոլ Միքայելյանը 7 գոլի հեղինակ է դարձել Ադրբեջանի թիմի դեմ խաղում (տեսանյութ)

Ղազախստանում ընթացող ֆուտբոլի ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում մինչեւ 15 տարեկան աղջիկների  Ռուսաստանի հավաքականը 13:0 հաշվով հաղթեց Ադրբեջանի Մ-15 թիմին։

4:0 հաշվից հետո 46-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Նիկոլ Միքայելյանը (Николь Микаелян), որը սեպտա-տրիկի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով 47, 59, 74, 76, 84, 87 եւ 90-րդ րոպեներին։ Նա նաեւ երկու գոլային փոխանցում է կատարել։

Leave a comment