Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական ԶԼՄ–ներին

Բաժանորդագրվել

Օրենքի խախտումը կարող է քրեական պատասխանատվության հանգեցնել։

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի – Sputnik. Իրանի քաղաքացիներին կարգելվի հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Համապատասխան օրինագիծն ընդունել է Իրանի խորհրդարանը։

Նման հարցազրույցներ տալը նշված ԶԼՄ–ներին նախատեսում է պատիժ` կես տարուց մինչև երկու տարի ազատազրկում։ Փաստաթուղթը նպատակ ունի հակազդել թշնամական հետախուզական գործակալությունների ազդեցությանը, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով խորհրդարանի դատական և իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Օսման Սալարիի խոսքերը։ Օրինագիծը դեռևս վերջնական չէ. քննարկումները շարունակվում են, և այն պետք է հաստատվի նաև Պահապանների խորհրդի կողմից։

Օրինագիծը նաև սահմանափակում է Իրանի քաղաքացիների՝ այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփվելու հնարավորությունը։ Արտասահմանյան լրատվամիջոցների կողմից հարցազրույցների վերաբերյալ ցանկացած հարցում պետք է հաղորդվի Անվտանգության նախարարությանը։

Leave a comment