ՀՀ–ի շուրջ ձևավորվող իրողություններում էներգետիկան դառնում է նաև աշխարհաքաղաքական բաղադրիչ

https://arm.sputniknews.ru/20260816/hhi-shurj-dzevavvorvvogh-irvoghutjunnerum-energetikan-darnum-e-naev-ashkharhaqaghaqakan-baghadrich-105782935.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0e/105777223_237:0:1677:1080_1920x0_80_0_0_f9abeaaae99441bed379cdc50ff3c27f.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, հայաստան, էներգետիկա, ատոմային էներգետիկա, видео

տեսանյութեր, հայաստան, էներգետիկա, ատոմային էներգետիկա, видео

Բաժանորդագրվել

Հայաստանի շուրջ այսօր միաժամանակ մի քանի կարևոր գործընթացներ են զարգանում, որոնք վերաբերում են ոչ միայն արտաքին քաղաքականությանը, այլև երկրի էներգետիկ և տնտեսական անվտանգությանը։

Sputnik Արմենիայի «Բաց տեքստով» պոդկաստում զրուցում են քաղաքագետ Արման Ղուկասյանն ու «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
«Մի կողմից Ադրբեջանը խոսում է Հայկական ԱԷԿ-ի փակման անհրաժեշտության մասին, մյուս կողմից՝ Երևանից հայտարարում են Ադրբեջանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորության մասին։ Ռուսաստանն ել արդեն ուղիղ առաջարկում է Հայաստանին հստակեցնել իր ընտրությունը՝ ԵԱ՞ՏՄ-ի, թե՞ Եվրամիության ուղղությամբ»,–արձանագրում են զրուցակիցները։

Հայաստանի շուրջ ձևավորվող նոր իրողություններում էներգետիկան աստիճանաբար դառնում է նաև աշխարհաքաղաքական ընտրության կարևոր բաղադրիչ։ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177,5 դոլար գնով, սակայն Մոսկվայից արդեն զգուշացրել են, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գործող արտոնյալ պայմանները կարող են փոխարինվել շուկայական գնագոյացմամբ։ Հայկական կողմից, իր հերթին, հնչում են հայտարարություններ, որ ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում Հայաստանը կարող է ունենալ այլընտրանքային աղբյուրներ։ Սակայն այդ տարբերակները, այդ թվում՝ տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների և TRIPP-ի հնարավորությունների օգտագործումը, առայժմ առավելապես տեսական քննարկումների դաշտում են և չունեն գործող ռուսական մատակարարումներին համարժեք ձևավորված մեխանիզմ։

«Դու ասում ես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններդ փչացրու, հետո կերևա։ Չէ՛, չի՛ երևալու, ոչ մի բան չի տալու դա։ Դու փչացրու, դրա փոխարեն պարտքով գումարներ են տալիս, որը ապագա սերունդների վրա է նստելու, դա չենք կարողանալու վերադարձնենք»,–ասում է Այվազյանը։

Հայաստանում ամեն ծնված երեխա արդեն 5000 դոլարի պարտք ունի. «Բաց տեքստով» պոդկաստում նշում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը՝ անդրադառնալով Արևմուտքից կախվածությանը։
«Դու ասում ես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններդ փչացրու, հետո կերևա… Չէ՛, չի՛ երևալու, ոչ մի բան չի տալու ինքը։ Դու փչացրու, դրա փոխարեն պարտքով գումարներ են տալիս, որը ապագա սերունդների վրա է նստելու, դա չենք կարողանալու վերադարձնենք։
Այսինքն՝ հիմա, տարբեր հաշվարկներով, մոտ 5000 դոլար արդեն ամեն ծնված երեխայի վրա պարտք կա, որովհետև անընդհատ վերցնում ենք, վերցնում… 14 միլիարդի պետական պարտք ունենք՝ կեսը արտաքին, կեսը ներքին։ Եվ միայն այդ տոկոսները տալու համար մենք պիտի էլի Արևմուտքից պարտք վերցնենք»։

Leave a comment