Էմին Օհանյանը նվաճել է շախմատի Մ 20 ԵԱ բրոնզե մեդալը

Գրոսմայստեր Էմին Օհանյանը Չերնոգորիայի Ցետինե քաղաքում ավարտված շախմատի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում ինը հնարավորից վաստակել է 6,5 միավոր եւ նվաճել բրոնզե մեդալը:

Ամբողջ մրցաշարի ընթացքում մեր շախմատիստը գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին երկու տուրում, ամենայն հավանականությամբ հոգնածության պատճառով մի փոքր թուլացրեց տեմպը եւ բավարարվեց երրորդ տեղով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment