UFC-ի կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը հաջողությամբ պաշտպանել է տիտղոսը։
Ֆիլադելֆիայում կայացած UFC 330 մրցաշարը ի գլխավոր մենամարտում ռուսաստանցի մարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է իռլանդացի Իան Հարիին` 49-46, 49-46, 48-47։
34-ամյա Մախաչևն անընդմեջ հաղթանակների ռեկորդ է սահմանել UFC-ում` տանելով 17-րդ հաղթանակը։ Նախորդ ռեկորդը պատկանում էր բրազիլացի Անդերսոն Սիլվային, որը տարել էր 16 անընդմեջ հաղթանակ։
Ռուսաստանի ներկայացուցիչն առաջին անգամ անցկացրեց կիսամիջին քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի պաշտպանության մենամարտ: Խառը մենամարտերում Մախաչևն ունի 29 հաղթանակ ու 1 պարտություն։
28-ամյա Հարին կիսամիջին քաշային կարգի դասակարգման առաջատարն է, նա տարել է 21 հաղթանակ ու կրեց երկրորդ պարտությունը։
Տեսանյութը` այստեղ։