Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի շուրջ․ Իրանի ԱԳՆ

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական կոորդինատների շուրջ։

Ինչպես հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, մի շարք հարցերի շուրջ բանակցությունները շարունակվում են։ 

«Կողմերը համաձայնեցրել են նոր երթուղու պարամետրերը, որը պետք է օգտագործվի նեղուցով նավերի երթևեկության համար։

Միևնույն ժամանակ, ձեռք բերված համաձայնությունը չի նշանակում, որ նեղուցն ավտոմատ կերպով բացվում է նավագնացության համար»,-նշել է Բաղային՝ ընդգծելով, որ Հորմուզի նեղուցում հետագա իրավիճակը կախված կլինի ԱՄՆ-ի գործողություններից։

 

Leave a comment