Շատ հաճելի ամառը շարունակվում է. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկա եղանակային կանխատեսման վերաբերյալ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ կոնֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է:
Ըստ նրա՝ առաջիկա 5 օրերին ևս հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանի բարձրացում առանձնապես չի կանխատեսվում:
Ամենաշոգ գոտում՝ Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, առաջիկա 5 օրերի ընթացքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին հիմնականում կտատանվի 33-35 աստիճանի սահմաններում: