https://arm.sputniknews.ru/20260815/aghiqajin-varak-vanadzvorum-6-mard-hvospitalacvel-e-105813653.html
Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է
Աղիքային վարակ Վանաձորում. 6 մարդ հոսպիտալացվել է
Sputnik Արմենիա
Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են և տանը կերել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T18:49+0400
2026-08-15T18:49+0400
2026-08-15T18:50+0400
հայաստան
վանաձոր
վարակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_0:81:1100:700_1920x0_80_0_0_28528ec7e61f69ad7f1aeb77d22154ea.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կրկին աղիքային վարակի դեպք է գրանցվել, այս անգամ` Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։«Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Կենտրոնի մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են իրենց հետ և տանը կերել, դրանից հետո ի հայտ են եկել գանգատներ»,– ասված է հաղորդագրությունում։Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։ Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։Նշենք, որ մոտ մեկ ամսվա ընթացքում սա սուր աղիքային վարակի 6-րդ դեպքն է Հայաստանում։ Նախորդն արձանագրվել էր Արտաշատ քաղաքում օգոստոսի 2-ին, որտեղ մկրտության արարողությունից հետո բուժօգնության էր դիմել 14 քաղաքացի։ Հուլիսի 29-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում հարսանիքից հետո բուժօգնության էին դիմել 22 քաղաքացի։ Հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումից հետո էին մի շարք քաղաքացիներ սուր աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմել։ Իսկ թունավորման ամենաաղմկահարույց դեպքն արձանագրվել էր Բյուրեղավանում, որտեղ բուժօգնության դիմածների թիվը շուրջ 6 տասնյակ էր։
վանաձոր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/05/35046593_36:0:1013:733_1920x0_80_0_0_db253ba6ac06b80975b42516ba0654c2.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վանաձոր, վարակ
18:49 15.08.2026 (Թարմացված է: 18:50 15.08.2026)
Բաժանորդագրվել
Բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են և տանը կերել, որից հետո ի հայտ են եկել գանգատներ
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հայաստանում կրկին աղիքային վարակի դեպք է գրանցվել, այս անգամ` Լոռու մարզում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
«Օգոստոսի 15-ին Վանաձորի բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել «աղիքային վարակ» ախտորոշմամբ 6 հոսպիտալացված անձի վերաբերյալ։ Կենտրոնի մասնագետների իրականացրած համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ բոլոր հիվանդները օգոստոսի 12-ին մասնակցել են նույն խնջույքին: Միջոցառումից հետո սննդի մի մասը տարել են իրենց հետ և տանը կերել, դրանից հետո ի հայտ են եկել գանգատներ»,– ասված է հաղորդագրությունում։
Հիվանդների մոտ արձանագրվել են սրտխառնոց, փսխում, էպիգաստրալ շրջանի ցավ, ընդհանուր թուլություն, առանձին դեպքերում՝ նաև լուծ։
Դեպքի վերաբերյալ սահմանված կարգով տեղեկացվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնը։
Համաճարակաբանական հետազոտությունը շարունակվում է։
Նշենք, որ մոտ մեկ ամսվա ընթացքում սա սուր աղիքային վարակի 6-րդ դեպքն է Հայաստանում։ Նախորդն արձանագրվել էր Արտաշատ քաղաքում օգոստոսի 2-ին, որտեղ մկրտության արարողությունից հետո բուժօգնության էր դիմել 14 քաղաքացի։ Հուլիսի 29-ին Լոռու մարզի Ճոճկան գյուղում հարսանիքից հետո բուժօգնության էին դիմել 22 քաղաքացի։ Հուլիսի 14-ին Ֆրանսիայի դեսպանատանը Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառումից հետո էին մի շարք քաղաքացիներ սուր աղիքային վարակի ախտանշաններով բուժօգնության դիմել։ Իսկ թունավորման ամենաաղմկահարույց դեպքն արձանագրվել էր Բյուրեղավանում, որտեղ բուժօգնության դիմածների թիվը շուրջ 6 տասնյակ էր։