Ֆիլիպիններում 5 ռուս կանանց և գեղեցկության նախկին թագուհուն փրկել են թրաֆիքինգից

Բաժանորդագրվել

Փրկված կանանց հարցերով այժմ զբաղվում է Մակատիի սոցիալական ապահովության և զարգացման վարչությունը։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ֆիլիպիններում ենթադրյալ թրաֆիքինգով զբաղվող խմբի դեմ իրականացված գործողության ընթացքում իրավապահները փրկել են 5 ռուսաստանցի կնոջ և գեղեցկության մրցույթի նախկին հաղթողներից մեկին։ Այս մասին հայտնում է «Cebu Daily News»-ը՝ հղում անելով երկրի Հետաքննությունների ազգային բյուրոյին (NBI)։

Գործողությունն անցկացվել է Մակատի քաղաքում։ Իրավապահները ձերբակալել են մեկ կասկածյալի։

Քննության վարկածով՝ խմբի անդամները գործել են մոդելային բիզնեսի անվան տակ, բայց իրականում կանանց սեռական շահագործման նպատակով առաջարկել են հաճախորդներին։

Փրկված կանանցով զբաղվում է Մակատիի սոցիալական ապահովության և զարգացման վարչությունը։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում

Ինչպես գրում է «Cebu Daily News»-ը, ձերբակալվածն ակնկալում էր կանանց սեռական շահագործման դիմաց մոտ 400 դոլար ստանալ հաճախորդներից։

Քննությունը շարունակվում է։ Իրավապահները պարզում են սխեմայի հնարավոր այլ մասնակիցների ինքնությունը։

Հայաստանում 2 անձ թրաֆիքինգի են ենթարկել անչափահասին և նրա հորը

Leave a comment