https://arm.sputniknews.ru/20260815/irany-mtadir-che-zijel-hvormuzi-neghuci-verahskvoghutjuny-tehrany-pataskhanel-e-trampin-105805630.html
Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. Թեհրանը պատասխանել է Թրամփին
Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. Թեհրանը պատասխանել է Թրամփին
Sputnik Արմենիա
Թրամփը հայտարարել է, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ–ի տարածք։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T15:09+0400
2026-08-15T15:09+0400
2026-08-15T15:09+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515364_0:0:2529:1423_1920x0_80_0_0_793787d6007ec7379d401c5fccbae6f0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Վաշինգտոնի ճնշման կամ սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515364_123:0:2368:1684_1920x0_80_0_0_9d5b1e760407515d6638b14dcb82a2c9.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
Թրամփը հայտարարել է, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ–ի տարածք։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Վաշինգտոնի ճնշման կամ սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։
«Թեհրանին անհնար է վախեցնել սպառնալիքներով կամ ուժի ցուցադրությամբ։ Հորմուզի նեղուցը բացելու կամ փակելու որոշումը կարող է կայացնել միայն Իրանը»,– ասել է Ղարիբաբադին։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։
Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։