Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը. Թեհրանը պատասխանել է Թրամփին

https://arm.sputniknews.ru/20260815/irany-mtadir-che-zijel-hvormuzi-neghuci-verahskvoghutjuny-tehrany-pataskhanel-e-trampin-105805630.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99515364_123:0:2368:1684_1920x0_80_0_0_9d5b1e760407515d6638b14dcb82a2c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց

Բաժանորդագրվել

Թրամփը հայտարարել է, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել ԱՄՆ–ի տարածք։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Իրանը մտադիր չէ զիջել Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Վաշինգտոնի ճնշման կամ սպառնալիքների ներքո։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանին հաղթելուց հետո մտադիր է Հորմուզի նեղուցը հայտարարել Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածք։

«Թեհրանին անհնար է վախեցնել սպառնալիքներով կամ ուժի ցուցադրությամբ։ Հորմուզի նեղուցը բացելու կամ փակելու որոշումը կարող է կայացնել միայն Իրանը»,– ասել է Ղարիբաբադին։

Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։

Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։ Իրանցի զինվորականները սկսեցին հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայաններին։

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment