ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում հայկական հանցավոր խումբ է բացահայտվել։
Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ 5 անձ ձերբակալվել է անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։
Բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները կեղծեր ու գողացել բնակիչների նամակները։ Քաղաքացինեի տվյալներն օգտագործվել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։
Ձերբակալվել են Գլենդելի բնակիչներ 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։ Նրանք տեղափոխվել են բանտ։