https://arm.sputniknews.ru/20260815/glendelum-5-haji-en-dzerbakalel-105801793.html
Գլենդելում 5 հայի են ձերբակալել
Գլենդելում 5 հայի են ձերբակալել
Sputnik Արմենիա
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են վարկային կեղծ քարտեր, քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար և ոսկի։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T12:37+0400
2026-08-15T12:37+0400
2026-08-15T12:40+0400
ամն
գլենդել
ձերբակալություն
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0f/105800512_0:69:640:429_1920x0_80_0_0_5ec83f51cc46a2380ca903fe4e1b34d6.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։Ինչպես հայտնում է Գլենդելի ոստիկանության դեպարտամենտը, բազմաբնակարան շենքերից մեկում նրանք փոխարինել են փոստարկղերի բանալիները` գողանալով բնակիչների նամակները, ապա բնակիչների տվյալներն օգտագործել են վարկային կեղծ քարտեր պատվիրելու համար։Ամերիկացի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի 5 բնակիչներ` 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բանտ։Նշվում է, որ խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև այլ անձանց պատկանող անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։Հետաքննությունը շարունակվում է խարդախության ամբողջական սխեման բացահայտելու, ինչպես նաև հանցախմբի գործողություններից տուժած բոլոր անձանց հայտնաբերելու համար։
https://arm.sputniknews.ru/20260815/veraqnnichy-voch-iravachap-e-tshanachel-yntrelu-hamar-hh-ekats-tghamardu-dzerbakalutjuny-105796405.html
ամն
գլենդել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0f/105800512_0:0:640:480_1920x0_80_0_0_9cedb0b322e1a453798aec18a3b9d725.jpg.webp
ամն, գլենդել, ձերբակալություն, խարդախություն
ամն, գլենդել, ձերբակալություն, խարդախություն
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են վարկային կեղծ քարտեր, քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար և ոսկի։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում հանցավոր խումբ է բացահայտվել, 5 հայ է ձերբակալվել անձնական տվյալների գողության և խարդախության կասկածանքով։
Ամերիկացի իրավապահները հետաքննություն են սկսել այն բանից հետո, երբ մի շարք հաղորդագրություններ են ստացել, որ կասկածյալները նամակներ են հանում այլ բնակիչներին պատկանող փոստարկղերից։
Կատարվել են խուզարկություններ, ձերբակալվել են Գլենդելի 5 բնակիչներ` 36-ամյա Ռազմիկ Բարսեղյանը, 27-ամյա Ռոբերտ Պողոսյանը, 35-ամյա Վահան Քալաշյանը, 26-ամյա Արմեն Հարությունյանը և 27-ամյա Արտյոմ Միլիտոնյանը։
Բոլորը տեղափոխվել են ոստիկանության բանտ։
Նշվում է, որ խուզարկության ընթացքում քննիչները հայտնաբերել են նաև այլ անձանց պատկանող անձնական տվյալներ, վարկային քարտերի վերակոդավորման սարքեր, կանխիկ գումար, ոսկի և բազմաթիվ վարկային քարտեր։
Խուզարկության արդյունքում հայտնաբերված քարտերն ու սարքերը
Խուզարկության արդյունքում հայտնաբերված քարտերն ու սարքերը
Խուզարկության արդյունքում հայտնաբերված քարտերն ու սարքերը
Խուզարկության արդյունքում հայտնաբերված քարտերն ու սարքերը
Հետաքննությունը շարունակվում է խարդախության ամբողջական սխեման բացահայտելու, ինչպես նաև հանցախմբի գործողություններից տուժած բոլոր անձանց հայտնաբերելու համար։