https://arm.sputniknews.ru/20260815/hrtirajin-harvats-samarajin-ev-mvot-600-ats-inch-e-hajtni-rusastani-vra-hardzakumneri-masin-105798880.html
Հրթիռային հարված Սամարային և մոտ 600 ԱԹՍ․ ի՞նչ է հայտնի Ռուսաստանի վրա հարձակումների մասին
Հրթիռային հարված Սամարային և մոտ 600 ԱԹՍ․ ի՞նչ է հայտնի Ռուսաստանի վրա հարձակումների մասին
Sputnik Արմենիա
Ուկրաինան այս գիշեր զանգվածային գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների են ենթարկվել Ռուսաստանի մի քանի մարզեր։ 15.08.2026, Sputnik Արմենիա
2026-08-15T10:58+0400
2026-08-15T10:58+0400
2026-08-15T10:59+0400
ռուսաստան
ուկրաինա
սամարա
անօդաչու թռչող սարք (աթս)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94018556_0:119:3072:1847_1920x0_80_0_0_2fc0c1747cb2662c0500f9d892388c7b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական ուժերն այս գիշեր հրթիռային հարված են հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։Մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ հրթիռները խոցել են արդյունաբերական ձեռնարկությունը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ օբյեկտի մասին է խոսքը։Տեղում օպերատիվ շտաբ է ձևավորվել, աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հարվածի հետևանքների և հնարավոր տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։Գիշերը զանգվածային հարձակում է հետ մղվել նաև Մոսկվայի մարզում։ Հարձակման հետևանքով տուժածներ կան։Մարզպետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը 8 անօդաչու թռչող սարք են չեզոքացրել Դոմոդեդովոյում, Օդինցովոյում, Ռամենսկոյեում, Չեխովում, Շատուրայում և Վոսկրեսենսկում։Շատուրայում հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ՝ 55-ամյա կին և 9-յա երեխա։ Տղան ծանր վիճակում է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում։Վորոնեժի մարզում, նախնական տվյալներով, ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք, ևս 22-ը՝ Տուլայի մարզի երկնքում։Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն` օգոստոսի 15-ի գիշերը ՀՕՊ միջոցներն ընդհանուր առմամբ 598 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել։ Հարձակման են ենթարկվել Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքները։ՏԱՍՍ–ի հաշվարկները ցույց են տալիս, որ սա այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է եղել։ Հարձակումների հետևանքների և հնարավոր նոր տուժածների մասին տվյալները դեռ ճշգրտվում են։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
սամարա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94018556_134:0:2865:2048_1920x0_80_0_0_bdb64f69e944149377d4efaf51ec52be.jpg.webp
ռուսաստան, ուկրաինա, սամարա, անօդաչու թռչող սարք (աթս)
ռուսաստան, ուկրաինա, սամարա, անօդաչու թռչող սարք (աթս)
Ուկրաինան այս գիշեր զանգվածային գրոհ է ձեռնարկել Ռուսաստանի ուղղությամբ։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների են ենթարկվել Ռուսաստանի մի քանի մարզեր։
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական ուժերն այս գիշեր հրթիռային հարված են հասցրել Սամարայի մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկին։
Մարզպետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը հայտնել է, որ հրթիռները խոցել են արդյունաբերական ձեռնարկությունը, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ որ օբյեկտի մասին է խոսքը։
Տեղում օպերատիվ շտաբ է ձևավորվել, աշխատում են արտակարգ ծառայությունները։ Հարվածի հետևանքների և հնարավոր տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է։
Գիշերը զանգվածային հարձակում է հետ մղվել նաև Մոսկվայի մարզում։ Հարձակման հետևանքով տուժածներ կան։
Մարզպետ Անդրեյ Վորոբյովի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը 8 անօդաչու թռչող սարք են չեզոքացրել Դոմոդեդովոյում, Օդինցովոյում, Ռամենսկոյեում, Չեխովում, Շատուրայում և Վոսկրեսենսկում։
Շատուրայում հարձակման հետևանքով տուժել է երկու մարդ՝ 55-ամյա կին և 9-յա երեխա։ Տղան ծանր վիճակում է, նրան բժշկական օգնություն է ցուցաբերվում։
Վորոնեժի մարզում, նախնական տվյալներով, ոչնչացվել է 14 անօդաչու թռչող սարք, ևս 22-ը՝ Տուլայի մարզի երկնքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության ամփոփագրի համաձայն` օգոստոսի 15-ի գիշերը ՀՕՊ միջոցներն ընդհանուր առմամբ 598 ուկրաինական ԱԹՍ են չեզոքացրել։ Հարձակման են ենթարկվել Ռուսաստանի մի քանի տարածաշրջաններ, ինչպես նաև Սև և Ազովի ծովերի ջրատարածքները։
ՏԱՍՍ–ի հաշվարկները ցույց են տալիս, որ սա այս տարվա ընթացքում ամենազանգվածային հարձակումներից մեկն է եղել։ Հարձակումների հետևանքների և հնարավոր նոր տուժածների մասին տվյալները դեռ ճշգրտվում են։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։